.
Ռեզյումեի օրինակի կառուցվածքը պետք է իր մեջ պարունակի Ձեր և Ձեր փորձի վերաբերյալ ամենակարևոր կետերը: "Ռեզյումե" անվանում ենք CV, (լատինական ծագումով բառ, որ թարգմանաբար նշանակում է «կենսագրություն»), այդպես անվանում ենք, երբ ռեզյումեն գրված է այլ լեզուներով: "CV" անվանումը ավելի գեղեցիկ և հստակ է հնչում, բայց մեզանից շատերը օգտագործվում են ռեզյումե բառը:
Մենք բոլորս գիտենք, որ առաջին անգամ ռեզյումե կազմելը բավականին բարդ է: Երբեմն անգամ նրանք, ովքեր արդեն ունեն ռեզյումեի իրենց օրինակը, վերափոխելու ժամանակ խնդիրներ են ունենում: Եթե աշխատանք փնտրողը չունի աշխատանքային փորձ, ապա այն ժամանակի ընդացքում ձեռք կբերի:
Շատ հաճախ, կյանքի տարբեր փուլերում ցանկանում ենք աշխատել կամ ինչ-ինչ պատճառներով ուզում ենք փոխել մասնագիտությունը կամ աշխատավայրը: Կան բազմաթիվ թափուր աշխատատեղեր, որտեղ պետք է ռեզյումեն ուղարկել անգլերեն լեզվով: CVweb կայքի օգնությամբ ստեղծեք արդյունավետ ռեզյումե կամ ինչպես ընդունված է ասել անգլերենով CV:
Գործատուների համար, որպեսի ընտրեն համապատասխան աշխատակից, ձեր ձեռքում պետք է լավ գրված և իրավասու ռեզյումեն ունենաք: Ռեզյումեի ձևը պետք է կազմված լինի ճիշտ, լուսանկարով և որ ամենակարևորն է պետք է պարունակի ձեր մասին ամենակարևոր և կարճ տեղեկությունները: Աշխատանք փնտրողների մեծամասնության կարծիքով, եթե ռեզյումեի մեջ շատ բան գրես, գործատուի համար հեշտ կլինի հասկանալ, թե ինչ մասնագետ է նա:
Նախքան ռեզյումե կազմել սկսելը, պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ռեզյումեն: Պետք է առնվազն մեկ անգամ նայել թե ինճպես են այլ մասնագետներ կազմել իրենց ռեզյումեն, ուսումնասիրենք, թե ինչումն է կայանում դրանց արդյունավետությունը: