Ստեղծեք ռեզյումե

Ռեզյումեի ձև

Cvweb կայքի և այս հոդվածի օգնությամբ դուք կսովորեք, թե ինչպես պետք է համապատասխան կերպով ձևակերպեք և կազմեք աշխատանքի համար ռեզյումեն: Մեր առաջարկած ռեզյումեների նմուշով դուք կունենաք ավելի շատ շանսեր տարբեր ոլորտներում աշխատանք գտնելու համար: Մենք ձեզ տրամադրում ենք բազմազան CV – ի օրինակներ, որոնց շնորհիվ և մեր օգնությամբ բազմաթիվ դիմորդներ գտել են աշխատանք: Ավելին, նրանցից շատերից ստացելենք ետադարձ նամակներ, որ գործատուները կազմված ռեզյումեների համար ասել են՝ <<Սա ռեզյումեի առավել օպտիմալ և ճշգրիտ ձևաչափն է>>:

Ստորեւ կարող եք ծանոթանալ ռեզյումեի ընտրանքի ձեւին, որը կարող եք օգտագործել ձեր ձեւը կազմելու համար: 

Պարզապես պետք է ընտրեք համապատասխան ռեզյումե ձեւ, եւ խմբագրեք, գրեք ձեր տվյալները անմիջապես կայքում: Լրացնելուց հետո փոխեք գույնը եւ տվեք ձեր սեփական ոճը, ապա կարող եք ներբեռնել ստեղծված ձեւը PDF կամ PNG ձեւաչափով: 

Սա ռեզյումեի օրինակներից մեկն է՝ դատարկ վիճակում; 

Պարզապես պետք է լրացնել բոլոր տողերը ձեր սեփական տվյալների հիման վրա: Ձեզ հետ միասին կանցնենք ռեզյումե կազմելու համար նախատեսված բոլոր կետերը, և կբացատրենք, թե ինչպես պետք է այն ճիշտ լրացնել: Ստորև կարող եք ծանոթանալ ռեզյումեի մի օրինակի հետ, որը կարողեք օգտագործել որպես ձեր ռեզյումեի օրինակ: Կազմեք Ձեր ինքնակենսագրականը օգտվելով շաբլոնի օրինակից: 

1. Ամբողջ անուն ազգանուն հայրանուն, ծննդյան տարեթիվ: 

2. Հեռախոսահամար և էլ փոստ: 

3. Նպատակը (ինչու եք ուզում աշխատել կոնկրետ տվյալ ընկերությունում և ինչ աշխատանք եք փնտրում, կամ որ մասնագիտություննեք առավել նախընտրում): 

4. Կրթություն (սկսած վերջին ուսումնական հաստատությունից). 

  • Սովորելու մեկնարկի և ավարտի ամսաթիվը:
  • ուսումնական հաստատության անվանումը, ֆակուլտետը, մասնագիտությունը:

5. Աշխատանքային փորձ (սկսած վերջին աշխատավայրից); 

  • աշխատանքի մեկնարկի և ավարտի ամսաթիվը;
  • ընկերության անվանումը և գործունեության ոլորտը;
  • ձեր պաշտոնի անվանումը;
  • Ձեր գործառույթների նկարագրությունը.

6. Լրացուցիչ կրթություն` դասընթացներ, սեմինարներ, պրակտիկա: 

7. Լրացուցիչ հմտություններ (համակարգչային հմտություններ, լեզուների իմացություն, վարորդական իրավունք, այլն): 

8. Ձեր առավելությունները (ռեզյումեի վերջում նշեք ձեր անհատական հատկանիշներից մի քանիսի մասին, որոնք առանձնացնում են ձեզ մյուսներից և օգնում են հասնել ցանկալի արդյունքների ձեր աշխատանքում): 

Ինչի մասին չպետքե գրել ռեզյումեի մեջ: 

Անհրաժեշտ չէ ձեր ռեզյումում գրել ավելորդ տեղեկություններ, եթե նոր աշխատատեղի հաստիքի նկարագրության մեջ չկա նշված դրանց մասին: 

• Բոլոր աշխատանքային վայրերի անունները: Ձեր գործատուին հետաքրքրում է միայն վերջին 3-4 աշխատատեղերը: Եվ հատկապես, եթե նրանք չեն վերաբերվում տվյալ աշխատանքին: 

• Շատ երկար կազմված ինքնակենսագրական:

Լավագույն պոստեր

Հաճախ մենք բախվում ենք այնպիսի խնդրի հետ, թե ինչպես ճիշտ և գրագետ կազմել ռեզյումե: Ամեն անգամ ռեզյումե լրացնելիս մենք մտածում ենք ինչ գրել, որ գործատուներին հետաքրքրի և հրավիրեն հարցազրույցի: Իհարկե, ինտերնետում կարող եք գտնել բազմաթիվ CV-ի օրինակներ և նմուշներ, սակայն CVweb- ն առաջարկում է ռեզյումե գրելու լավագույն և ճիշտ օրինակները:



Հաճախ մենք կանգնում ենք տհաճ փաստի առջև, երբ ձեր մասնագիտությունը կամ մասնագիտական աշխատանքը փոխելու նպատակով փորձում ենք նոր ռեզյումե կազմել: Սկսում ենք մտածել, թե ինչ հմտությունների կամ նվաճումների մասին գրենք, որպեսզի հետաքրքրի գործատուին: Ճիշտ և գրագետ կազմված ռեզյումեի շնորհիվ հաստատ մեծ հնարավորություններ կունենաք:

Հաշվապահության գլխավոր գործառույթը բիզնեսի գործունեության վերաբերյալ ամբողջական և հուսալի տեղեկատվություն ներկայացնելն է: Հաշվապահի մասնագիտությունը շատ տարածված է, լուրջ և մեծ պահանջարկ ունի: Ոչ մի ընկերություն չի աշխատում առանց հաշվապահական ծառայությունների: