Շատ հաճախ, կյանքի տարբեր փուլերում ցանկանում ենք աշխատել կամ ինչ-ինչ պատճառներով ուզում ենք փոխել մասնագիտությունը կամ աշխատավայրը: Կան բազմաթիվ թափուր աշխատատեղեր, որտեղ պետք է ռեզյումեն ուղարկել անգլերեն լեզվով: CVweb կայքի օգնությամբ ստեղծեք արդյունավետ ռեզյումե կամ ինչպես ընդունված է ասել անգլերենով CV:
Կյանքի ուղին կամ անձնական տվյալներ, որը վերաբերում է անձի գործունեությանը, կոչում ենք ռեզյումե կամ CV: Ռուսերեն - резюме, ԱՄՆ-ում և Եվրոպայում ` resume կամ CV: Քանի որ վերջին ժամանակներում այս երկու բառերը համապատասխանաբար հավասար բառեր են, ինչպես էլ կոչենք սխալ չի հնչի:
CVWeb - թիմը երկար ուսումնասիրել է ճիշտ ռեզյումե կազմելու կանոնները և թե ինչպես գրել ռեզյումե անգլերեն լեզվով: CV- ի անգլերեն լեզվով կազմելու կառուցվածքը այնքան էլ դժվար չէ, պարզապես պետք է հետևեք կանոններին և օգտագործեք հատուկ բառեր, բառակապակցություններ ու արտահայտություններ: Հարմարեցված է ինչպես մասնագետների այնպես էլ սկսնակների համար:
Յուրաքանչյուր փաստաթուղթ ունի իր սեփական կառուցվածքը և յուրահատկությունը: Այս հոդվածում առկա CV- ի օրինակի հիման վրա, յուրաքանչյուր երիտասարդ մասնագետ կամ պրոֆեսիոնալ կարող է կազմել իր համար էֆֆեկտիվ անգլերեն ռեզյումեի օրինակ:
Այսպես, օրինակ եթե դուք Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) «Ժուռնալիստիկայի ֆակուլտետ» - ի շրջանավարտ եք, և որոշել եք գտնել աշխատանք, ապա պետք է հետևեք ստորև նշված օրինակին:
1. Personal Information (անձնական տեղեկություններ)
Name - Mary Mukuchyan(անուն, ազգանուն):
Address - Mashtots avn. 65, apr. 22, Yerevan Armenia (բնակության վայր)
Phone number - +37422222222 (հեռախոսահամար, ցանկալի է միջազգային ֆորմատով):
Marital status - married/single/divorced (ընտանեկան կարգավիճակ՝ ամուսնացած / միայնակ / ամուսնալուծված):
Date of birth - 08.08.1990 կամ 8th August 1990 (ծննդյան տարեթիվը)
Email - mary.mary@gmail.com (էլ փոստի հասցե)
Այստեղ կարող եք տեղադրել նաև Skype - ի, սոցիալական ցանցերի հղումները, եթե ունեք աշխատանքային պորտֆոլիո, ապա դա նույնպես (մենք խորհուրդ ենք տալիս, եթե սոցիալական ցանցերը պարունակում են ոչ գործնական բնույթի նկարներ կամ հրապարակումներ, ապա դրանց մասին գրելու կարիք բոլորովին չկա)
2. Objective (նպատակը)
Այս բաժնում պարզ և հստակ գրեք CV- ի նպատակը: Որտեղ կցանկանայիք աշխատել, ինչ պաշտոն կցանկանաք զբաղեցնել և նվազագույնը ինչքան աշխատավարձի դեպքում կհամաձայնվեք անցնել աշխատանքի:
Օրինակ `
I am looking for a position as a journalist - Ես կցանկանայի աշխատել որպես լրագրող:
I want to get position as a translator. I know English and Italian well - Ես կցանկանայի աշխատել որպես թարգմանիչ, քանի որ տիրապետում եմ անգլերեն և իտալերեն լեզուներին:
3. Education (կրթություն)
Այս բաժնում դուք պետք է գրեք այն բոլոր հաստատությունների անվանումները, որտեղ սովորել եք (քոլեջ, տեխնիկում, վարժարան, համալսարան): Եթե ունեք մի քանի բարձրագույն, ապա գրեք ամեն ինչ հակառակ կարգով:
Yerevan State University, Faculty of Journalism, Master's degree in Journalism 2011-2013
Yerevan State University, Romance and Germanic Philology, Bachelor's degree 2007-2011
4. Qualifications (որակավորում)
Այստեղ կարող եք գրել բոլոր այն դասընթացների, հավաստագրերի և որակավորումների մասին, որ ստացել եք:
Marketing courses in "MMM" LLC May 2015 - July 2015
Certificating in Journalism December 2016 - February 2017
5. Work Experience (աշխատանքային փորձ)
Այս բաժնում գրեք այն բոլոր հաստատությունների և ընկերությունների անունները, որտեղ դուք աշխատել եք: Գրեք ընկերության ամբողջական անունը, ցանկալի է գրել նաև հասցեն: Համոզվեք, որ նշելեք Ձեր զբաղեցրած պաշտոնի մասին տեղեկությունը: Եթե չունեք աշխատանքային փորձ, կարող եք գրել դասընթացների, պրակտիկայի և նույնիսկ կամավորական գործունեության մասին, որոնք դուք կատարել եք:
Օրինակ `
"KKK" LLC 2016 October - present (Yerevan, Armenia) - Journalist
"WEB" LLC 2014 May - 2016 September (Yerevan, Armenia) - Head of Marketing Department ( Marketing analytic, PR managing)
6. Personal qualities (անձնական հատկություններ)
Մի պահ մտածեք այն մասին, թե ինչ հատկանիշներով մասնագետի կնդունեիք այն հաստիքի համար, որին պատրաստում եք դուք դիմել: Ազնիվ եղեք, կարիք չկա հորինելու:
Օրինակ,
Reliable - հուսալի, վստահելի
Punctual - ճշտապահ
Responsible - պատասխանատու
7. Skills (հմտություններ)
Այս բաժինը ամենակարևորներից է: Գործատուները շատ մեծ ուշադրություն են դարձնում դրա վրա: Այստեղ կարողեք գրել, օրինակ՝
Լեզուների իմացության մասին՝
Language skills (լեզուների հմտություններ)
Armenian - native (մայրենի)
Russian - Fluent (գերազանց)
English - Good (լավ, կարող եմ կարդալ եւ թարգմանել)
Italian - Basic knowledge (Հիմնական գիտելիքներ)
Computer skills (Համակարգչային հմտություններ ) - MS office (Word, Excel), Adobе Photoshop etc.
Driving license (վարորդական իրավունք) - Yes - B, C
Hobbies (հոբբի) - Ֆուտբոլ, պար, կարդալ, նկարել
Հաճախ մենք բախվում ենք այնպիսի խնդրի հետ, թե ինչպես ճիշտ և գրագետ կազմել ռեզյումե: Ամեն անգամ ռեզյումե լրացնելիս մենք մտածում ենք ինչ գրել, որ գործատուներին հետաքրքրի և հրավիրեն հարցազրույցի: Իհարկե, ինտերնետում կարող եք գտնել բազմաթիվ CV-ի օրինակներ և նմուշներ, սակայն CVweb- ն առաջարկում է ռեզյումե գրելու լավագույն և ճիշտ օրինակները:
Հաճախ մենք կանգնում ենք տհաճ փաստի առջև, երբ ձեր մասնագիտությունը կամ մասնագիտական աշխատանքը փոխելու նպատակով փորձում ենք նոր ռեզյումե կազմել: Սկսում ենք մտածել, թե ինչ հմտությունների կամ նվաճումների մասին գրենք, որպեսզի հետաքրքրի գործատուին: Ճիշտ և գրագետ կազմված ռեզյումեի շնորհիվ հաստատ մեծ հնարավորություններ կունենաք:
Հաշվապահության գլխավոր գործառույթը բիզնեսի գործունեության վերաբերյալ ամբողջական և հուսալի տեղեկատվություն ներկայացնելն է: Հաշվապահի մասնագիտությունը շատ տարածված է, լուրջ և մեծ պահանջարկ ունի: Ոչ մի ընկերություն չի աշխատում առանց հաշվապահական ծառայությունների: