Նախքան ռեզյումե կազմել սկսելը, պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ռեզյումեն: Պետք է առնվազն մեկ անգամ նայել թե ինճպես են այլ մասնագետներ կազմել իրենց ռեզյումեն, ուսումնասիրենք, թե ինչումն է կայանում դրանց արդյունավետությունը:
Ռեզյումեն՝ անձի նկարագրությունն է: Երբ մենք սկսում ենք փնտրել մեր «երազանքի աշխատանք», պետք է հասկանանք և ունենանք նվազագույն գաղափար դրա մասին: Ինքնակենսագրականը պետք է բաղկացած լինի երեք կարևոր կետից՝ անձնական տվյալներ + կրթություն, ստեղծագործական գործունեություն կամ աշխատանքային փորձ և նպատակ (ցանկալի պաշտոն, աշխատավարձ): Cvweb կայքի հետ հաճելի կլինի կազմել ռեզյումե և վստահեցնում ենք խնդիրներ չեք ունենա:
Ռեզյումե կազմելիս Ձեր նպատակը պետք է լինի անել այնպես, որ գործատուն անմիջապես ուշադրություն դարձնի դրա վրա: Թողնել լավ տպավորություն, լինել համոզիչ, որ գործատուները հրավիրեն ձեզ հարցազրույցի: Ռեզյումեի օրինակի մեջ գրեք միայն ու միայն ձեր դրական հատկանիշների մասին:
CVweb կայքում դուք հաստատ կգտնեք Ձեր օրինակը, մեր առաջարկած ռեզյումեների ոճերը շատ տարբեր են՝ ունեն առավել պահանջված հատկանիշները և առավելությունները: Եղեք հակիրճ – խուսափեք ավելորդ բառեր օգտագործելուց: Ռեզյումե լրացնելիս խուսափեք հետևյալ սխալներից՝ մի գրեք այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, աշխատանքների կենսագրությունը, կրթությունը: Եթե ցանկանում եք նշել բոլոր աշխատատեղերի մասին որոնք հաճախ փոխել եք, ապա նշեք նաև փոխելու պատճառը:
Վստահեցնում ենք, որ մեկ անգամ CVweb- ի հետ ռեզյումե կազմելուց հետո այն կդառնա ձեր հերթական օգնականը, անընդհատ կլինեն և կթարմացվեն արդյունավետ ռեզյումե պատրաստելու օրինակները:












