Քարտուղարը կամ քարտուղարուհին հիմնականում հանդիսանում են ընկերության տնօրենի/ղեկավարի օգնականը: Քարտուղարի աշխատանքի գործառույթները շատ տարբեր են՝ փաստաթղթերի վարում, հեռախոսազանգերի պատասխանում, հանդիպումներ կազմակերպում և պատրաստում, հյուրերի դիմավորում (որոնք գալիս են ընկերության գործնական հանդիպման համար) երբեմն հնարավոր են նաև գործուղումներ:
Քարտուղարը պետք է լինի հաճելի արտաքինով, քանի որ անմիաջական շբումը հյուրերի և գործավարների հետ շատ մեծ է: Պետք է լինի գրագետ, ունենա ազատ և ճկուն խոսք, շբվող, կենտրոնացած, ուշադիր, տիրապետի համակարգչին (գրելու և նվազագույն անհրաժեշտ ծրագրեր) եւ այլն: Քարտուղարի աշխատանքի կարևորագույն պարտականություններից մեկը՝ ամեն ինչ անել հնարավորինս ղեկավարի ժամանակը խնայելու համար: Երբեմն քարտուղարին վստահվում են կարևոր եւ պաշտոնական փաստաթղթերով զբաղվելու գործը (փոքր ընկերություններում):













