Մարքեթինգ բառը առաջացել է անգլերեն «market»`շուկա բառից, նշանակում է շուկայական գործունեություն: Մարքեթոլոգի գործառույթները իրենց մեջ ներառում են ապրանքի և շուկայի զարգացումը, ապրանքի կամ ապրանքանիշի պահանջարկի վերլուծությունը, կոնկրետ ապրանքի պահանջարկի ուսումնասիրությունը, որոշ ապրանքների եւ ծառայությունների շուկայի գնահատումը, մոնիթորինգը, կանխատեսումներ կատարելը: Երբեմն որոշ փոքր ընկերություններում, մարքեթոլոգի պարտականությունների մեջ է մտնում նաև գովազդային ծառայությունների հետ աշխատելը: Նշենք նաև որ գովազդ մարքեթինգի մի մասն է կազմում: Ընկերության համար ճիշտ գովազդ վարելուց է նաև կախված պոտենցիալ գնորդների և վաճառքի աճև:

Մարքեթինգային մասնագետները բաժանվումեն մի շարք խմբերի՝ մարքեթինգային վերլուծաբան, գովազդային մարքեթոլոգ, բրենդ մենեջեր (արտադրանքի առաջխաղացում և շուկայի ուսումնասիրություն), PR- մենեջեր (զբաղվում է ընկերության հեղինակության զարգացման հարցերով):