Հաճախ ինքներդ ձեզ հարցնում եք, թե ինչպե՞ս և որտեղի՞ց սկսել գրել կամ ստեղծել աշխատանքի համար ռեզյումե, որպեսզի գործատուներին հետաքրքիր լինի ընթերցել և շահագրգռված լինեն կանչելու հարցազրույցի: Ինտերնետում ռեզյումեի բազմաթիվ տարբերակներ կան, և չե՞ք կարողանում ինքներդ ձեզ համար համապատասխան օրինակ գտնել: Cvweb ընկերության մասնագետները և Cvweb կայքը մտածել են այդ մասին: Մենք գիտենք, թե ինչպես լավ տպավորություն թողնել գործատուի վրա: Արդյունավետ ռեզյումեի նմուշների օգնությամբ դուք կարող եք ստեղծել հատուկ CV աշխատանքի համար: 

Ահա այսպիսի տեսք ունի պրոֆեսիոնալ և ճիշտ կազմված ռեզյումեի ձևանմուշը 2019 թվականին՝ 

Ռեզյումեն՝ աշխատանք փնտրողի դեմքն է, դրա համար պետք է շատ լուրջ վերաբերվեք դրան: Նախ և առաջ, ձեր ռեզյումեն կազմելիս պետքէ ունենաք նպատակ: Հասկացեք, թե կոնկրետ որ ընկերությունն եք ցանկանում ուղարկել ձեր ռեզյումեն և որ թափուր հաստիքի համար: 

Երկրորդ կարևոր փաստը դա ռեզյումեի կառուցվածքն է: Դիմորդների համար առավել արդյունավետ ձևաչափը՝ հավաքական ռեզյումեի օրինակն է: Երբ գրված է և՛ վերջին աշխատանքների, և՛ ձեռքբերումների, և՛ հիմնական կարողությունների մասին: 

Ձեր ռեզյումեն պետք է կազմված լինի առավելագույնը 2 էջից, եթե այն կազմված է 1 էջից, ապա էլ ավելի լավ: Հաշվի առեք այն փաստը, որ եթե ձեր ռեզյումեն բաղկացացծ լինի 3, 4 կամ 5 էջից, ապա ամենայն հավանականությամբ անտեսվելու եք և ձեր ռեզյումեն մերժվելու է: Ինքներդ Ձեզ հարցնում եք՝ արդյո՞ք ճիշտ է ռեզյումեին լուսանկար կցել, թե ոչ: Մենք հավաստիացնում ենք, որ դա առաջին հերթին գործատուների մեծամասնության համար առաջնային պայմաններից է: 

Լուսանկարների ընտրության հարցում խորհուրդ ենք տալիս ընտրել դասական տարբերակներ: Լուսանկարը պետք է լինի ավելի բիզնես ոճի մեջ և ցանկալի է, որ այն լինի դիմանկար: Ուշադրություն դարձրեք, որ լուսանկարում պատկերված լինեք միայն դուք (խուսափեք լուսանկարներից, որտեղ ձեզ հետ միասին պատկերված են կենդանիների կամ այլ անձիք): 

Ամենից շատ պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես եք գրելու ձեր աշխատանքային փորձի և ձեռքբերումների մասին: Գործատուները շատ մեծ ուշադրություն են դարձնում ձեր ձեռքբերումների վրա: Անհրաժեշտ է ֆունկցիոնալ աշխատանքային փորձի մասին գրել ավելի հակիրճ, մասնավորապես շեշտը դնել նվաճմների՝ մասին շատ և ստույգ ինֆորմացիայի վրա: 

Պետք է առանձնցնել այն հիմնական կարողությունները, որոնք ցանկանում եք ստանձնել: Օրինակ, եթե դուք ծրագրավորող եք, ապա առանձնացրեք այն ամենը, ինչը համապատասխանում է ձեր աշխատանքային գործունակությանը և ունակություններին, մասնավորապես` ծրագրավորմանը: 

Չմոռանաք գրել ձեր անձնական տվյալների մասին՝ գործող հեռախոսահամար, էլ փոստ. 

Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել այն սխալների վրա, որոնք դիմորդներն հաճախ թույլ են տալիս, երբ ցանկանում են աշխատանքի համար ռեզյումե կազմել: Առաջինը ՝ տվյալների բացակայությունն է: Կարևոր չէ, թե ինչ փորձ ունեք, և թե որքան լավ է ձեր ռեզյումեն կազմված, եթե չկան կոնտակտներ, ապա գործատուն չի կարողանա կապվել ձեզ հետ: Երկրորդ՝ չափազանց մեծ և երկար գրված ինքնակենսագրական, երբ ձեր ռեզյումեն բաղկացած է 3+ էջից: Գրեք հակիրճ՝ տեղավորելով ձեր ռեզյումեի մեջ ամենակարևոր ինֆորմացիան: