Հաճախ մենք բախվում ենք այնպիսի խնդրի հետ, թե ինչպես ճիշտ և գրագետ կազմել ռեզյումե: Ամեն անգամ ռեզյումե լրացնելիս մենք մտածում ենք ինչ գրել, որ գործատուներին հետաքրքրի և հրավիրեն հարցազրույցի: Իհարկե, ինտերնետում կարող եք գտնել բազմաթիվ CV-ի օրինակներ և նմուշներ, սակայն CVweb- ն առաջարկում է ռեզյումե գրելու լավագույն և ճիշտ օրինակները:
Նախ պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ռեզյումեն: Անհրաժեշտ է հստակ ուսումնասիրել ռեզյումե ստեղծելու կառուցվածքը և էությունը:
Անհրաժեշտ է հստակ հասկանալ, թե ինչ ոլորտում եք ուզում աշխատել: Եթե որոշել եք փոխել ձեր մասնագիտությունը, կամ եթե արդեն իսկ դիմում եք կոնկրետ ինչ-որ մասնագիտական աշխատանքի համար, ապա մեր օգնությամբ, ընդամենը 5 րոպեի ընթացքում, կարողեք կազմել Ձեր ռեզյումեի օրինակը:
1. Անձնական տեղեկություններ
Անուն, ազգանուն, հայրանուն ` Արմինե Վարդանյան Հայկի
Բնակության հասցեն` Մ. Մաշտոցի պող. 64, բն. 32, ք. Երևան Հայաստան
Հեռախոսահամար (միջազգային ձևաչափով) `+37455555555
Ծննդյան տարեթիվը `07/08/1993
Էլ. փոստ - ar.vyan@gmail.com
Եթե ունեք աշխատանքային սոց կայքեր (Skype, Facebook) կարող եք նաև նշել դրանց հղումները (խորհուրդենք տալիս, եթե Ձեր սոց․ կայքերը խիստ ընտանեկան և անձնական են, աշխատանքի հայտ ուղարկելիս չնշել դրանց գոյության առկայությունը)
2. Ռեզյումեի նպատակը
Պարզապես հստակ գրեք ձեր ռեզյումեի նպատակը, ինչ պաշտոնում եք նախընտրում աշխատել, ինչ պայմաններ եք ակնկալում, և նշեք նվազագույն աշխատավարձի չափը՝ որից ցածրի դեպքում չեք համաձայնվի աշխատել:
Օրինակ `
Ես փնտրում եմ մարքեթոլոգի աշխատանք:
Ես կցանկանայի ստանձնել PR ղեկավարի պաշտոն:
Ես կցանկանայի աշխատել կադրային բաժնում:
3. Կրթություն
Այս բաժնում հարկավոր է գրել այն բոլոր հաստատությունների անունները, որտեղ Դուք սովորել եք (քոլեջ, ուսումնարան, համալսարան): Եթե դուք ավարտել եք մի քանի բարձրագույն, կամ վարժարան այնուհետև բարձրագույն ապա նշեք յուրաքանչյուրի մասին՝ հակառակ կարգով(վերջից առաջ):
Օրինակ՝
Երևանի Պետական Համալսարան - Տնտեսագիտության և Կառավարման Ֆակուլտետ 2014-2016թթ
Երևանի տնտեսագիտական համալսարան - Գովազդային ֆակուլտետ 2010-2014
4. Լրացուցիչ որակավորումները
Գրեք այն դասընթացների կամ որակավորումների մասին, որոնք ստացել եք:
Մարքեթինգի դասընթացներ `«XXX» ՍՊԸ - ապրիլի 2015 թ .:
Վեբ ծրագրավորում՝ «UUU» ՍՊԸ - փետրվար 2017 թ.:
5. Աշխատանքային փորձ
Այս բաժնում դուք պետք է գրեք այն բոլոր տեղերի և ընկերությունների մասին, որտեղ դուք աշխատել եք: Գրեք գրասենյակի, հաստատության կամ ընկերության ամբողջական անվանումը, ցանկալի է նշել նաև գտնվելու վայրը: Համոզվեք, որ գրել եք աշխատանքային պարտավորությունների և զբաղեցրած պաշտոնի մասին տեղեկությունը: Եթե չունեք աշխատանքային փորձ, կարող եք գրել դասընթացների, պրակտիկաների մասին և նույնիսկ կամավորական գործունեության մասին: Այստեղ նույնպես պետք է գրվի հակառակ կարգով:
Օրինակ `
«ՖՖՖ» ընկերություն 2016 Հունիս - մինչ օրս (Երևան, Հայաստան) - Մարքեթոլոգ (մարկետինգային վերլուծաբան)
«DDD» Ընկերությունը 2014 Մայիս - 2016 Օգոստոս (Երևան, Հայաստան) - Մարքեթինգի բաժնի պատասխանատու (ապրանքաշրջանառության կարգավորող մենեջեր - շուկայի ուսումնասիրություն)
6. Հմտություններ
Դուք պետք է չափազանց ազնիվ լինիք տվյալ բաժինը լրացնելիս: Գրեք այն հատկանիշները, որոնցով առանձնանում եք: Ոչ մի գերբնական ունակություններ հորինելու կարիք չկա:
Օրինակ՝
Կարող եմ ասել, որ ես հուսալի, ճշտապահ, պատասխանատու աշխատող եմ:
7. Այլ Հմտություններ
Երևակայի մենակարոր բաժիններից մեկը հմտությունների մասին գրելն է: Գործատուները շատ ուշադրություն դարձնում դրանց: Գրեք քանի օտար լեզվի եք տիրապետում, համակարգչային ինչ ծրագրեր գիտեք, վարորդական իրավունքի և հոբբիների մասին:
Օրինակ՝
Լեզուների իմացություն
Հայերեն- մայրենի
Ռուսերեն - գերազանց
Անգլերեն - լավ
Իտալերեն - հիմնական գիտելիքներ/բավարար
Համակարգչային հմտություններ - MS office (Word, Excel), Adobe Photoshop և այլն:
Վարորդական իրավունք - B, C
Հոբբի - Պար, շախմատ, ընթերցանություն:
Հաճախ մենք բախվում ենք այնպիսի խնդրի հետ, թե ինչպես ճիշտ և գրագետ կազմել ռեզյումե: Ամեն անգամ ռեզյումե լրացնելիս մենք մտածում ենք ինչ գրել, որ գործատուներին հետաքրքրի և հրավիրեն հարցազրույցի: Իհարկե, ինտերնետում կարող եք գտնել բազմաթիվ CV-ի օրինակներ և նմուշներ, սակայն CVweb- ն առաջարկում է ռեզյումե գրելու լավագույն և ճիշտ օրինակները:
Հաճախ մենք կանգնում ենք տհաճ փաստի առջև, երբ ձեր մասնագիտությունը կամ մասնագիտական աշխատանքը փոխելու նպատակով փորձում ենք նոր ռեզյումե կազմել: Սկսում ենք մտածել, թե ինչ հմտությունների կամ նվաճումների մասին գրենք, որպեսզի հետաքրքրի գործատուին: Ճիշտ և գրագետ կազմված ռեզյումեի շնորհիվ հաստատ մեծ հնարավորություններ կունենաք:
Հաշվապահության գլխավոր գործառույթը բիզնեսի գործունեության վերաբերյալ ամբողջական և հուսալի տեղեկատվություն ներկայացնելն է: Հաշվապահի մասնագիտությունը շատ տարածված է, լուրջ և մեծ պահանջարկ ունի: Ոչ մի ընկերություն չի աշխատում առանց հաշվապահական ծառայությունների: