Մենեջերի հիմնական գործառույթներն են՝ պլանավորում, հիմնավորում, հաղորդակցում, մշակում, ցանկացած նախագծերի կազմակերպում, տարբեր ծրագրերի և գործընթացների բաժնի վարիչ, աշխատանքըների կազմակերպում, կառավարում և վերահսկում: Մենեջերը կարող է որոշում կայացնել որպես անհատականություն, կամ եթե նա կոնկրետ բաժնի ղեկավար է, ապա տվյալ բիզնես գործընթացի վերահսկում: «Մենեջեր» հասկացությունը մոտավորապես համապատասխան է հին ռուսական «հրամայող» հասկացությանը։ Մենեջերի պաշտոնակատարներ կարող են լինել՝ ՏՏ մենեջեր, վաճառքի մենեջեր, գրասենյակի մենեջեր, մարդկային ռեսուրսների մենեջեր: Մենեջերին հաճախ կարելի է անվանել ՝ ադմինիստրատոր, տնօրեն կամ կառավարիչ: Ցանկացած դեպքում մենեջերը պատասխանատվություն է կրում ղեկավարել գորընթացները: Շատ խանութներում, ավտոսրահներում մենեջեր են կոչվում սովորական վաճառողները։ Օֆիս-մենեջերի պաշտոնը նույնպես կապված չէ կառավարական գործառույթների հետ։
Մենեջերի պաշտոն ստանձնողը պետք է ունենա գերազանց հմտություններ, ակտիվ, համառ, պրոֆեսիոնալ, արժանի, կարողանա աշխատել թիմում և որ ամենակարևորն է լինել ազնիվ:













