Մենք բոլորս գիտենք որ համացանցում կարող ենք գտնել ռեզյումեի բազմաթիվ օրինակներ, որոնք նախատեսված են աշխատանք փնտրողների համար: Գիտենք նաև, որ դրանք բոլորը շատ տարբեր են՝ վճարովի և անվճար, լուսանկարով և առանց դրա: CVWeb կայքը Ձեզ է առաջարկում բազմաթիվ ստեղծագործական ռեզյումեի օրինակներ, որոնք կգոհացնեն անգամ ամենախստապահանջ այցելուին:
Ռեզյումեն՝ աշխատանք փնտրողի համար կարևորագույն փաստաթղթերից մեկն է: Այն աշխատանքի համար, որ դուք պատրաստվում եք դիմել, հիշեք՝ կարող են շատ այլ դիմորդներ լինեն, որոնք կունենան նույն հմտություններն ու ունակություններն ինչ Դուք: Շատ գործատուներ նայում են ոչ միայն ձեր հմտություններին, աշխատանքային փորձին կամ կրթությանը, այլ նաև թե ինչպես է կազմված ձեր ռեզյումեն: Պետք է լրջորեն մոտենալ ձեր «անձնական այցեքարտի» ճշգրտությանը, համոզվեք, որ սխալներ չկան և բոլոր կետերը լրացվում են հավուր պատշաճի:
Ռեզյումե ստեղծելու համար կարևոր կետեր են՝ հստակ և հակիրճ լինելը: Չկա անհրաժեշտություն շատ բան գրել ձեր մասին (միայն շատ կարևոր տեղեկություններ), կադրային բաժնի աշխատակիցը ուշադրություն կդարձնի ոչ թե տեքստի կազմին ու երկարությանը, այլ կարևոր տեղեկություններին: Եթե դիմում եք ինչ որ հստակ հաստիքի համար, հարկ չկա նշելու բոլոր այն վայրերը, որտեղ դուք ունեք աշխատանքային փորձ: Օրինակ, եթե հետաքրքրված եք ծրագրավորողի աշխատանքով, բայց նախկինում աշխատել եք որպես ադմինիստրատոր, ապա կարիք չկա նշել դրա մասին:
CVWeb կայքում Դուք կարող եք գտնել Ձեր հարցերի բոլոր պատասխանները: Մենք ունենք աշխատանքի համար նախատեսված ռեզյումեների նմուշներ։ Դրանց կազմելը բոլորի համար շատ պարզեցված և հարմար են: Նրանց համար, ովքեր առաջին անգամ են կազմում ռեզյումե, մեզ մոտ կարողեն գտնել համապատասխան օրինակներ, ինչպես նաև հետևելով մասնագետների խորհուրդներին կկազմեք առավել անթերի CV:













