Աշխատանքի կամ մասնագիտության վայրը փոխելիս , շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես պետք է ճիշտ ռեզյումե կազմել: Քանի որ բոլորն էլ հասկանում են, որ տվյալ թափուր հաստիքի համար միշտ էլ հնարավոր է շատ դիմորդներ լինեն, որոնք կունենան ավելի երկար աշկատանքային փորձ կամ կտիչապետեն ավելի լավ հմտությունների, հետևաբար, պետք է ձգտենք ստանալ ամենաարդյունավետ ինքնակենսագրականը: Ռեզյումեն կունենա ամենաէֆեկտիվ տեսքը, եթե լրացնեք այն միայն ճշգրիտ տեղեկություններով, և որ ամենակարևորն է՝ կազմել այն առանց սխալների և շարադրել մաքսիմալ դյուրին:
Ռեզյումե ստեղծելու համար անհրաժեշտ է հասկանալ կառուցվածքի և նախագծման սկզբունքները, բովանդակությունը և ձևը:
Ռեզյումեի բովանդակությունը մի ամբողջական համակարգ է: Այստեղ դուք պետք է գրեք բոլոր ամենաանհրաժեշտ և հիմնական տվյալները ` անձնական տեղեկություններ, ռեզյումեի նպատակը, կրթությունը, աշխատանքային փորձը, հմտությունները, լրացուցիչ տեղեկություններ:
Ռեզյումե ձևը դիզայն է: Այստեղ հարկավոր է հասկանալ, թե ինչպես ճիշտ կազմակել և գրել տեղեկությունների մասին: Քանի որ մենք արդեն առաջարկում ենք ձեզ պատրաստված ռեզյումեի օրինակներ, և մեր ծրագրավորողների ու մասնագետների կողմից արդեն ունենումեք պատրաստի դիզայն, Ձեզ միայն մնում է պարզապես հետևել որոշ կանոնների, որոնց մասին կարողեք գտնել կայքում տեղակայված հոդվածներում: Այն ավելի գեղեցիկ կլինի, եթե ընտրեք Times New Roman տառատեսակը:
Նախորդ հոդվածներում արդեն ներկայացրել եինք, թե ինչպես են կազմվում աշխատանքի հայտատեսակները, սակայն ստորև ներկայացված օրինակում դուք կարող եք կրկին ծանոթանալ մեկ այլ ռեզյումեի ձևի հետ, որը համարվում է ճիշտ կազմված ձևաչափերից մեկը:
Գրեթե բոլորս գիտենք թե ինչքան դժվար է կադրային բաժնի աշխատակցի համար կարդալ այդքան շատ ռեզյումեներ, որոնք նրանք ստանում են ընդհամենը մեկ աշխատանքի հայտի համար: Դրա համար հորդորում ենք լինել ուշադիր, որպեսզի ոչ մի սխալ թույլ չտաք և ձեր ռեզյումեի ուսումնասիրության ժամանակ գործատուն լինի գոհ և առանց մի վայրկյան անգամ մտածելու հրավիրի հարցազրույցի:
Հաճախ մենք բախվում ենք այնպիսի խնդրի հետ, թե ինչպես ճիշտ և գրագետ կազմել ռեզյումե: Ամեն անգամ ռեզյումե լրացնելիս մենք մտածում ենք ինչ գրել, որ գործատուներին հետաքրքրի և հրավիրեն հարցազրույցի: Իհարկե, ինտերնետում կարող եք գտնել բազմաթիվ CV-ի օրինակներ և նմուշներ, սակայն CVweb- ն առաջարկում է ռեզյումե գրելու լավագույն և ճիշտ օրինակները:
Հաճախ մենք կանգնում ենք տհաճ փաստի առջև, երբ ձեր մասնագիտությունը կամ մասնագիտական աշխատանքը փոխելու նպատակով փորձում ենք նոր ռեզյումե կազմել: Սկսում ենք մտածել, թե ինչ հմտությունների կամ նվաճումների մասին գրենք, որպեսզի հետաքրքրի գործատուին: Ճիշտ և գրագետ կազմված ռեզյումեի շնորհիվ հաստատ մեծ հնարավորություններ կունենաք:
Հաշվապահության գլխավոր գործառույթը բիզնեսի գործունեության վերաբերյալ ամբողջական և հուսալի տեղեկատվություն ներկայացնելն է: Հաշվապահի մասնագիտությունը շատ տարածված է, լուրջ և մեծ պահանջարկ ունի: Ոչ մի ընկերություն չի աշխատում առանց հաշվապահական ծառայությունների: