Մենք բոլորս գիտենք, որ առաջին անգամ աշխատանքի համար ճիշտ ռեզյումե կազմելը շատ դժվար է: Երբեմն անգամ նրանց համար, ովքեր արդեն ստեղծել են ռեզյումե, խնդիրներ են ունենում: Եթե աշխատանք փնտրողը չունի աշխատանքային փորձ, ապա մտահոգվելու կարիք չկա, քանի որ ժամանակի ընդացքում կձևավորվի այդ փորձը: Ռեզյումեն՝ ինչպես ասում են՝ այցեքարտ է նոր աշխատանք փնտրելու համար:
Հաճախ ինքներս մեզ հարցնում ենք՝ ինչպես աշխատանքի համար ստեղծել ռեզյումե, որտեղից սկսել, որտեղ փնտրել և որի վրա կանգ առնել: Cvweb կայքում ամեն ինչ շատ հարմարավետ և պարզեցված է: Այստեղ կարող եք գտնել ռեզյումեի տարբեր օրինակներ, ինչպես լուսանկարներով, այնպեսել պարզ և առանց լուսանկարի, սակայն գրեթե բոլոր տարբերակները, որ մենք առաջարկում ենք լուսանկարով են (տվյալ օրինակները նախընտրելի են գործատուների կողմից): Լուսանկարով օրինակները ընտրելիս Դուք ունեք հնարավորություն տեղաշարժելու, վեռամշակելու, աջ կամ ձախ տեղափոխելու:
Ինչպես կազմել ռեզյումե մեր կայքում
CVweb- ը առաջարկում է մի քանի տեսակի ռեզյումեի օրինակ, որոնց օգնությամբ դուք կկարողանաք ճիշտ կազմել աշխատանքի համար ռեզյումեներ, կգտնեք օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ խուսափել սխալներից և ստեղծել արդյունավետ ռեզյումե: Հիշեք, որ ձեր հմտությունները, որ նշում եք ռեզյումեի մեջ, պետք է ընդհանրական և կապված լինեն թափուր հաստիքի հետ, որի համար կազմվել է ինքնակենսագրականը:
Նախ պետք է գրեք ձեր անձնական տվյալները, վերբեռնեք նոր լուսանկար: Գրեք ձեր կրթությունը (եթե կան մի քանիսը, գրեք ամենի մասին), ձեր մասնագիտական կամ աշխատանքային գործունեության մասին:
Ձեր ռեզյումեի երկրորդ մասում գրեք լեզուների իմացությունը, հմտությունները, լրացուցիչ տեղեկություններ: Ցանկալի կլինի նշել նաև ցանկալի աշխատանքը և աշխատավարձի չափը:





